Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում

Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանը բուժումը կշարունակի Գերմանիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 8 մլն 323.4 հազար դրամ:

Մհեր Պետրոսյանը արդեն իսկ բուժում ստացել է Գերմանիայում, սակայն նախկինում հատկացված միջոցները չեն բավարարել վիրահատության համար և կառավարությունը նոր հատկացումներ է կատարում:

Մհեր Արմենի Պետրոսյանի ծանր վիրավորվել է 2013 թ. զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am