Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա անորոշ ժամանակով հետաձգվել է

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա անորոշ 
ժամանակով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը Հայաստանի ավիաշուկա անորոշ ժամկետով հետաձգվել է: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Մենք երեկ ստացանք նամակ ավիաընկերությունից: Առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ, և ավիաընկերության մուտքը մեր շուկա այս պահին անորոշ ժամանակով հետաձգվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ ավիաընկերությունը, ուսումնասիրելով հայաստանյան ավիացիոն շուկան և տեսնելով, որ Հայաստանից բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են Ստամբուլ, որոշում էր կայացրել մուտք գործել Հայաստանի շուկա, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այդ հարց անորոշ ժամանակով փակված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am