Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը Կաննի կինոշուկայում երեք կինոնախագիծ կներկայացնի

Հայաստանը Կաննի կինոշուկայում երեք կինոնախագիծ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International / Pantiero հատվածում` N226 տաղավարում:

ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ներկայացվել էին 12 կինոնախագիծ: Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը.

1.Բարս մեդիա, «Արշալույսի լուսաբացը»,
2.Սերգո Ուստյան, «Փոխանակում»,
3.Արթուր Սուքիասյան, «Վիրավոր քաղաքը»:

2017 թվականի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկային մասնակցելու համար ՀՀ նախարարությունում ստեղծվել էր հատուկ հանձնախումբ հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան, (կինոարտադրության փորձագետ), անդամներ` Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» կենտրոն, մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոնի հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր):

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]