Մշակույթ

Գեղեցկության և նորաձեւության մրցույթում Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը

1 րոպեի ընթերցում

Գեղեցկության և նորաձեւության մրցույթում Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը առաջին անգամ Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World գեղեցկության և նորաձեւության մրցույթում կներկայացնի մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դերասանուհին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել , որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը...

Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,-գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում