Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը եւ Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ. Կարեն Կարապետյան

Հայաստանը եւ Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի 
շուրջ. Կարեն Կարապետյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության Է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, նա հայտնել Է լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում: 
«Եթե ձեզ հետաքրքրում Է՝ լինելու Է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու Է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել Է Կարապետյանը: 
ՀՀ վարչապետն իր այցը գնահատել Է արդյունավետ, ջերմ ու կառուցողական, նշելով, որ ամբողջությամբ կատարել Է այն ծրագիրը, որով ժամանել Է Վրաստան: Կողմերը համաձայնել են, որ հայ-վրացական հարաբերություններն անհրաժեշտ Է դիտարկել նաեւ տարածաշրջանային համատեքստում՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները: «Այն ժառանգությունը, որ մենք ունենք, անհրաժեշտ Է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին»,-հայտարարել Է Կարապետյանը:
Բանակցությունների շրջանակներում երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ Վրաստանում ապրող հայերի վիճակը: Ինչ վերաբերում Է Հայաստանին, ապա 20-30 տարի անց Կարապետյանը Հայաստանը տեսնում Է որպես մի երկիր, որով հպարտանալու են բոլորը: 
Ինչպես նշվում Է, առավոտից Հայաստանի կառավարական պատվիրակության ներկայացուցիչները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են «Սբ. Գեւորգ» եւ «Սբ.Էջմիածին» հայկական եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել Է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հայաստանցի հյուրերը մոմեր են վառել «Սբ.Գեւորգ»-ում եւ եկեղեցու բակում ծաղիկներ դրել հայ նշանավոր գործիչների շիրիմներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]