Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Եթե գումարի ետևից գնայի, ապա կտեղափոխվեի «Անժի». Հենրիխ Մխիթարյան

 «Եթե գումարի ետևից գնայի, ապա կտեղափոխվեի «Անժի». Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Բորուսիա»-ի երկրպագուներին, ովքեր կարծում են, թե հայ կիսապաշտպանը փողի պատճառով է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչն եմ սխալ արել: Եթե խոսքը միայն փողի մասին լիներ, ապա «Բորուսիա» տեղափոխվելու փոխարեն կտեղափոխվեի «Անժի»: Բայց ինձ դա պետք չէ: Ես աճ չէի գրանցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է գերմանական Bild-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը 2013 թվականին Դոնեցկի «Շախտյոր»-ից 27.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» թիմ: Իսկ ահա 2015 թվականի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am