Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

National Geographic-ը Երևանն ընդգրկել է աշխարհի ամենահամեղ սնունդն առաջարկող քաղաքների ցուցակում

National Geographic-ը Երևանն ընդգրկել է աշխարհի ամենահամեղ սնունդն առաջարկող 
քաղաքների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ National Geographic ամսագիրը ներկայացրել է աշխարհի վեց անսպասելի քաղաքները,  որտեղ կարելի է համեղ սնվել։ Ասիական երկրներից այդ ցանկում հայտնվել է Երևանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, National Geographic-ի լրագրողը Նենսի Գափթոնը Երևանում այցելել է մի շարք ռեստորաններ և սրճարաններ։ Նա Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնում են, որպես ծաղկող քաղաք՝ մատնանշելով բնական գեղեցկությունը, մշակույթը և արագ զարգացող զբոսաշրջությունը:

Օրը համեղ սննդով սկսելու համար հեղինակը խորհուրդ է տալիս ընտրել  Շարլ Ազնավուրի հրապարակը, որպես կենտրոնական կետ և սկսել ամեն ինչ հենց այդ վայրից։ «Նախաճաշը կարելի է սկսել Երևանյան գեղեցիկ սրճարաններից մեկում: Կարող եք վերցնել ձեզ հետ Երևանի ուղեցույց կամ որոշ բուկլետներ՝ ճանապարհին ճիշտ կողմնորոշվելու համար»,- գրում է National Geographic-ը։ Առավոտյան նախաճաշից և զբոսանքից հետ հեղինակը խորհուրդ է տալիս ուտել խինկալի՝ չնայած այն վրացական ազգային կերակրատեսակ է։  «Օրը կարող եք եզրափակել երևանյան ռեստորաններից մեկում համեղ ընթրելով։ Այստեղ կան հայկական ավանդական ուտեստներ մատուցող գեղեցիկ ռեստորաններ, որտեղ կարելի է շատ համեղ սնվել»,- նշում է հեղինակը։ 

Երևանից բացի ցուցակում ընդգրկված են նաև այլ քաղաքներ՝ Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վիլինգթոնը (Նոր Զելանդիա)։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am