Չինաստանում բացել են աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհը
17:16, 10 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ - արեւմուտքում Հունշույհե գետի վրա կառուցել են աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail հրատարակությունը, որը հրապարակել Է նոր տուրիստական ատրակցիոնը պատկերող տեսահոլովակ:
Ճանապարհի երկարությունը կազմել Է գրեթե 50 կիլոմետր: Դա զուգադրելի Է Մոսկվայի Երրորդ տրանսպորտային օղակի երկարությանը (36 կիլոմետր) եւ ավելի քան կրկնապատիկ գերազանցում Է Մանհեթենի երկարությունը (21 կիլոմետր): Այդ երթուղով զբոսանքի համար պահանջվում Է շուրջ տասը ժամ:
Ճանապարհը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհ: Օբյեկտը բացվել Է հունվարի 1-ին, նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում այն այցելել Է ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում