Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ
16:28, 29 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում