Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ
17:38, 5 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից 19-ամյա Կարապետ Միքայելյանի և Քաջիկ Բադալյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրազենային վիրավորում էին ստացել 2 զինծառայող: Նույն օրը, զինծառայողները տեղափոխվել էին «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վիրավորներից մեկը 1997 թվականին ծնված Կարապետ Միքայելյանն է, ով ստացել էր գլխի հրազենային վիրավորում: Մյուս հիվանդը 1993 թվականին ծնված Քաջիկ Բադալյանն, ով հոսպիտալ էր տեղափոխվել ազդրի ու կոնքի վնասվածքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում