Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

17:38, 5 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից  19-ամյա Կարապետ Միքայելյանի  և Քաջիկ Բադալյանի  առողջական վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրազենային  վիրավորում էին ստացել 2 զինծառայող: Նույն օրը, զինծառայողները տեղափոխվել էին «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Վիրավորներից մեկը 1997  թվականին  ծնված  Կարապետ  Միքայելյանն էով  ստացել էր  գլխի հրազենային վիրավորումՄյուս հիվանդը 1993  թվականին  ծնված  Քաջիկ  Բադալյաննով  հոսպիտալ  էր  տեղափոխվել ազդրի ու կոնքի վնասվածքներով  


© 2009 ARMENPRESS.am