Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Մայքլ Ջեքսոնը գլխավորել Է մահվանից հետո «վաստակող» հայտնիների ցուցակը

Մայքլ Ջեքսոնը գլխավորել Է մահվանից հետո «վաստակող» հայտնիների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Մայքլ Ջեքսոնը մեծ առավելությամբ գլխավորել Է հայտնի այն մարդկանց ամենամյա վարկանիշը, որոնք նույնիսկ մահվանից հետո շարունակում են փող «վաստակել»: Վարկանիշը հրապարակել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաշվել են հրատարակության աշխատակիցները, «փոփ-երաժշտության արքայի» աշխատանքի պտուղները, որը վախճանվել Է 2009 թվականին, ինչպես նաեւ նրան պատկանող սեփականության հետ կապված գործառնությունները նրա ժառանգներին 12 ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են այս տարվա հոկտեմբերի 1-ին, բերել են ընդհանուր առմամբ 825 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 750 մլն դոլարը, կազմել են աշխարհում խոշորագույն ձայնագրող ընկերություններից մեկում՝ Sony/ATV-ում, Ջեքսոնի բաժնի վաճառքից ստացված եկամուտները: Երգիչը վարկանիշի առաջին տեղում Է արդեն չորրորդ անգամ անընդմեջ:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում 2000 թվականին կյանքից հեռացած ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցն Է, որը, մասնավորապես, եղել Է Peanuts անվանումը կրող հանրաճանաչ կոմիքսի հեղինակը: Շուլցի «վաստակը» հաշվետու ժամանակաշրջանում կազմել Է 48 մլն դոլար: Դրա հիմնական մասն ստացվել Է նկարչի կողմից ստեղծված կերպարների օգտագործման իրավունքների իրագործման շնորհիվ:

Երրորդ դիրքն զբաղեցրել Է պրոֆեսիոնալ գոլֆիստ Առնոլդ Փալմերը, որը վախճանվել Է այս տարվա սեպտեմբերին: Նրա արդյունքը 40 մլն դոլար Է: Այդ փողերի մեծ մասն ստացվել Է նրա կողմից հայտնագործված ըմպելիքի, որը բաղկացած Է լիմոնադից եւ սառը թեյից, ինչպես նաեւ ինտելեկտուալ այլ սեփականության նկատմամբ իրավունքների վաճառքի շնորհիվ: 

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում տեղ Է գրավել Էլվիս Փրեսլին, որը վախճանվել Է 1977 թվականին: Նա «վաստակել Է» 27 մլն դոլար: Երաժիշտի մահվանից տասնյակ տարիներ անց   երկրպագուներն առաջվա պես գնում են նրա երգերի սկավառակները, նրա դիմանկարներով ապրանքները եւ այցելում են Մեմֆիս քաղաքում (Թեննեսիի նահանգ)՝ նրան պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը: «Ռոք-ն-ռոլի արքային» միայն փոքր-ինչ Է զիջել այս տարվա ապրիլին մահացած երգիչ եւ կոմպոզիտոր Փրինս Ռոջերս Նելսոնը, որը հայտնի Է Փրինց մականունով: Գլխավորապես ալբոմների վաճառքից ստացված նրա «եկամուտները» կազմել են 25 մլն դոլար:

Ցուցակում տեղ են գտել նաեւ 1981 թվականին վախճանված երաժիշտ Բոբ Մառլին (21 մլն դոլար) եւ երգիչ Դեւիդ Բոուին, որը կյանքից հեռացել Է այս տարվա հունվարին (10,5 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am