Միջազգային

Օբաման խոստացել է մարդ ուղարկել Մարս

1 րոպեի ընթերցում

Օբաման խոստացել է մարդ ուղարկել Մարս

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակում առաջիկա 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ն աշխավախումբ կուղարկի Մարս:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Օբաման նշել է, որ արշավախմբի հիմնական խնդիրն է նոր տեխնոլոգիաների միջոցով կառուցել այնպիսի սարք, «որը կկարողանա մարդուն տեղափոխել հեռավոր տիեզերական տարածություններ և ապահովվել նրա կյանքն արտաքին տարածության վրա երկարատև արշավների ընթացքում»:

CNN-ին տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն նոր առանցքային թիրախ է սահմանել իր տիեզերական ծրագրում, այն է` մարդ ուղարկել Մարս մեկ օրով կամ ավելի երկար ժամանակով`Երկիր վերադառնալու հնարավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում