Հարցազրույց

Երևանի կենդանաբանական այգին համալրվելու է կարմիր պանդաներով

5 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգին համալրվելու է կարմիր պանդաներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում հոկտեմբերի 4-ը նշվում է Կենդանիների պաշտպանության օրը կամ պարզապես Կենդանիների օրը: Այն ստեղծված է մարդկանց ուշադրությունը գրավելու Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, արդեն հայտնի է, որ սկսվել է Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման երկրորդ փուլը: Ի՞նչ ընթացքի մեջ են գտնվում աշխատանքները:

-Նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Աշխատանքների առաջին փուլի արդյունքները հանրությունը գնահատելու հնարավորություն ուներ դեռևս 2015 թվականի հունիսից: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ`միջազգային փորձագետների ևոլորտինեղմասնագետների հետ համագործակցության արդյունքում մշակվել են 2-րդ փուլովնախատեսված նոր ազատավանդակների նախագծերը, իսկ շաբաթներ առաջ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները:

Բարեկարգմաներկրորդփուլովնախատեսված հիմնական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի,աֆրիկյանառյուծների,գիշատիչթռչունների ընդարձակ ազատավանդակների, ինչպես նաև կարանտին կենտրոնի կառուցումն է:Այս պահին հիմնական աշխատանքները կենտրոնացված են անդրկովկասյան գորշ արջերի` հանրային տարածքից տեսանելի ազատավանդակի ընդլայնման և վերակառուցման, ինչպես նաև առյուծների համար նախատեսված նոր ազատավանդակի կառուցման ուղղությամբ: Նոր նախագծի համաձայն` արջերի ազատավանդակը էլ ավելի կընդլայնվի (այգու օգտագործելի տարածքը կավելանա շուրջ 6000 քմ-ով), և ընդարձակ տարածքում միասին կբնակվենգորշարջերնուգայլերը, իսկ այցելուները վայրի կենդանիների վարքագծին կհետևենիրենց բնական միջավայրում:

Շինհրապարակներըտեղակայվածենայգուչգործարկվողհատվածներում,ուստի,չնայած շինարարական եռուզեռին, կենդանիները շարունակում են ապրել իրենց սովորական կենսակերպով, իսկ այգինաշխատումէնույնաշխատանքային ժամանակացույցով:

-Ապագայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված կենդանաբանական այգում նոր կենդանիներով համալրման հետ կապված:

-Նոր կենդանատեսակներ բերելն այսօր Երևանի կենդանաբանական այգու համար առաջնային խնդիր չէ, անհամեմատ ավելի կարևոր է եղած տեսականու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը: Հարկ է նշել, որ Երևանի կենդանաբանական այգին այժմ իր ցուցադրվող տեսականին փոխելու և համալրելու համար առաջնորդվում է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (EAZA) կանոնակարգերով, ինչը ենթադրում է, որ ցանկացած նոր կենդանի բերելու համար այգին պետք է ունենա տվյալ կենդանատեսակի կենսաձևինբնորոշ,հնարավորինս բնությանը մոտ պայմաններ ապահովող ազատավանդակներ:

Եվ եթե հին ժամանակներից այգում ապրող կենդանատեսակների դեպքում հնարավոր է որոշ ժամանակով հետաձգել նրանց համար անհրաժեշտ ազատավանդակների կառուցումը, ապա նոր կենդանիների դեպքում Այգու միջազգային գործընկերները համագործակցում են բացառապես հիմք ընդունելով կենդանուն անհրաժեշտ պայմանների առկայությունը: Այս իսկ պատճառով Երևանի կենդանաբանական այգու կենդանի հավաքածուի համալրման և թարմացման գործընթացը նպատակահարմար է ակտիվացնել շինարարական աշխատանքների ավարտից հետո:

Այս ընթացքում է, սակայն տեսականում թարմացման գործընթացը կանգ չի առնում. նեղ ազգակցական բուծումից խուսափելու համար այգի կտեղափոխվեն թութակներ, սև կարապներ և ուղտայծեր: Այցելուների համար, թերևս, ամենամեծ անակնկալը կլինի կարմիր պանդան, որը նախատեսվում է Երևան տեղափոխել հաջորդ տարի:

-Ներկայումս ի՞նչ խնդիրներ ունեն կենդանաբանական այգու «բնակիչները»:

-Առօրյա փոքրիկ խնդիրներին զուգընթաց Երևանի կենդանաբանական այգու «բնակիչների» թիվ մեկ խնդիրը եղել և մնում է այգու տարածքի սահմանագծերին ցանկապատնների բացակայությունը: Հատուկ ցանկապատերն ու հստակ սահմանազատումը քաղաքի բնակելի հատվածից անվտանգության կարևորագույն երաշխիքն է ոչ միայն այգու կենդանատեսակների, այլև այգու հարակից տարածքների բնակիչների համար:

-Շնորհակալությունհարցազրույցիհամար:

Հարցազրույցը`ԿարենԽաչատրյանի

1931 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում որոշվել էր հոկտեմբերի 4-ը նշել Կենդանիների պաշտպանության օր: Վերջին տարիներին այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհով մեկ ևներկայումս այս օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են ավելի քան 60 երկրներում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում