Միջազգային

«Մեթյու» փոթորիկն ավերածություններ Է գործում Հայիթիում

2 րոպեի ընթերցում

«Մեթյու» փոթորիկն ավերածություններ Է գործում Հայիթիում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեթյու» փոթորիկը, որը վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժգին փոթորիկներից մեկն Է համարվում Ատլանտյան օվկիանոսում, պատուհասել Է Հայիթիի ափերը: Հորդառատ անձրեւներից եւ սաստիկ քամուց արդեն տուժել են կղզու հարավարեւմտյան շրջանում գտնվող քաղաքներն ու գյուղերը: Զոհվել Է առնվազն երկու մարդ (երկուսն Էլ ձկնորսներ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փոթորկին տրվել Է բարդության չորրորդ աստիճանը: Փորձագետները նախազգուշացնում են, որ սաստիկ անձրեւները կարող են հեղեղումներ առաջացնել Հայիթիում, Ջամայկայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:

Օդերեւութաբանները նշում են, որ «Մեթյու» փոթորկի արագությունը հասնում Է ժամում 230 կիլոմետրի: Այն բանից հետո, երբ փոթորիկը կանցնի Հայիթիի հարավարեւմտյան մասով, այն կշարժվի դեպի Կուբա, այնուհետեւ Բահամյան կղզիներ:

Հոկտեմբերի 6-ին փոթորիկը կհասնի ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ափերին:

Մոտեցող փոթորկի պատճառով Կուբայի արեւելյան շրջանում տարհանվել Է շուրջ 316 հազար մարդ: «20 հազար մարդ տեղավորվել Է ապաստարաններում, եւս 296 հազար մարդ տեղավորվել Է մասնավոր տներում ու բնակարաններում»,-նշվում Է ԶԼՄ-ների հաղորդագրություններում:

Ինչպես գրում Է «Ինտերֆաքս»-ը, ցիկլոնի մասին Կուբայի իշխանությունները նախազգուշացում են հայտարարել երկրի վեց արեւելյան նահանգներում, ներառյալ Սանտյագո դե Կուբան եւ Գուանտանամոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում