Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Երուսաղեմում սկսվել Է Շիմոն Պերեսի հետ հրաժեշտի արարողությունը

Երուսաղեմում սկսվել Է Շիմոն Պերեսի հետ հրաժեշտի արարողությունը

Երուսաղեմում Կնեսետի շենքի առջեւի հրապարակում սկսվել Է Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսի հետ հրաժեշտի արարողությունը: Պերեսի դագաղի պատվանդանին ծաղկեսպակներ են դրել Իսրայելի տասներորդ նախագահ Ռեուվեն Ռիվլինը եւ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Հրաժեշտի արարողության ուղիղ հեռարձակում Է իրականացնում իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պերեսի մարմինն ամփոփող դագաղը Թել Ավիվից Երուսաղեմ՝ Կնեսետի շենքի մոտ Է հասցվել սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան բանակային բաց ավտոմեքենայով՝ յոթ մոտոցիկլետների եւ ոստիկանության հատուկ ուժերի ավտոմեքենաների ուղեկցությամբ:

Բոլոր ցանկացողները ժամը 09:00-ից մինչեւ 21:00-ն կկարողանան գալ հրապարակ եւ հարգանքի տուրք մատուցել Պերեսին: Ինչպես հայտնել Է հրեական պետության ոստիկանության մամուլի ծառայությունը, Երուսաղեմում սգո արարողությունների անվտանգությունն ապահովելու գործում ներգրավված են յոթ հազար ոստիկաններ: 

Պերեսի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ի կեսօրին Երուսաղեմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am