Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կանադայում ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Կանադայում ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 21-ին կայացավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցում էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նորընտիր նախագահ Արնոլդ Չանը, բարեկամության խմբի այլ անդամներ, ԱԳՆ Եվրոպայի և Եվրասիայի վարչության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Սարտին, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձ կատարեց անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ անցած ճանապարհին և արձանագրած ձեռքբերումներին, հայ-կանադական հարաբերությունների դինամիկ զարգացմանը, որի վկայությունն էր ընդամենը երկու օր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ստեֆան Դիոնի հանդիպումը: Դեսպան Եգանյանն բարձր գնահատեց տարիներ շարունակ Կանադային հայկական համայնքի ունեցած դերն անկախ Հայաստանի զարգացման և հայ-կանադական հարաբերությունների առաջխաղացման գործում:

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան և անկախության 25-ամյակի առթիվ հայ ժողովրդին շնորհավորեցին Արնոլդ Չանը և Լի Սարտին:

Միջոցառումից հետո դեսպան Եգանյանը Կանադայում կայանալիք ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների վերաբերյալ հարցազրույց տվեց Օտտավայի հայկական հեռուսածրագրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am