Միջազգային

Օբաման եւ Պուտինը հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովում

2 րոպեի ընթերցում

Օբաման եւ Պուտինը հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ռուսական կողմից հանդիպմանը մասնացել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել Է, մասնավորապես, Ջոն Քերին:

Հանդիպումը կայացել Է Հանչժոու քաղաքի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի երկկողմ միջոցառումների սրահներից մեկում: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումն անցել Է մամուլի համար փակ ռեժիմով: Բանակցությունները, որոնք սկսվել են Երեւանի ժամանկով ժամը 9:10-ին, տեւել են ավելի քան մեկ ժամ: Դրանք ավարտվել են ժամը 10:30-ին:

Պեսկովը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ դրանք դրական ընթացք են ունեցել եւ պլանավորվածից ավելի երկար են տեւել, նախեւառաջ քննարկվել Է Սիրիայի թեման, ինչպես նաեւ Ուկրաինան:

«Հանդիպումն ավելի երկար տեւեց, քան պլանավորվում Էր: Քննարկել են գլխավորապես Սիրիան եւ Ուկրաինան: Դրանից հետո Օբաման Պուտինի հետ զրուցել Է առանձնաբար»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հավելել Է, որ հանդիպումը «լավ Է անցել»: «Աշխատանքը կշարունակվի»,- եզրափակել Է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում