Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե «բռան մեջ է պահում» ԱՄՆ-ի տարածքը
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը սուզանավից բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ հայտարարել Է, որ իր երկիրը «ամուր ձեռքի մեջ Է պահում ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքը եւ օպերատիվ գործողությունների գոտին Խաղաղ օվկիանոսում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կիմ Չեն Ընը նշել Է, որ «արձակման տեխնոլոգիան հասցվել է կատարելության»:
Օգոստոսի 24-ին ԿԺԴՀ-ն կատարել Է բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումներ, որն անցել Է 500 կիլոմետր եւ 80 կիլոմետր խորացել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի: Փենյանը հայտարարել Է, որ թռիչքի հեռահարությունը հատուկ Է նվազեցվել՝ հարեւան երկրներին վնաս չպատճառելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS. KCNA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում