Ամերիկացիներն ինքնահավաքվող հեռախոս են ստեղծել
16:00, 23 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Self-Assembly լաբորատորիան ինքնահավաքվող հեռախոս Է ներկայացրել: Սարքի շնորհանդեսի տեսահոլովակը հրապարակվել Է Vimeo-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանում Է Gizmodo պորտալը, գաջեթի ստեղծման համար չեն օգտագործվել արդի նանո- կամ կենսատեխնոլոգիաներ: Դեւայսն ստեղծված Է բավականին պարզ. այն բաղկացած Է վեց մասերից, որոնցից յուրաքանչյուրում ներսարված են հատուկ մագնիսական փականքներ:
Երբ դետալները դնում են պտտվող գլանի մեջ, որը նման Է փոքրացված չորացնող մեքենայի, դրանք իրենք են միանում միմյանց՝ անհրաժեշտ կարգով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում