Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ, տներ են վնասվել

Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ, տներ են վնասվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ են վնասվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Կարկուտին զուգահեռ եղել է ուժգին քամի, սելավ: Որոշ ճանապարհներ ջրածածկվել են, վնասվել են տների տանիքներ, էլեկտրասյուներ, գազատարեր: Գրանցվել են ծառերի տապալվելու և պատերի փլուզման մի շարք դեպքեր: Վնասվել են շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Ըստ Արտակ Բեգլարյանի՝ բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան, քաղաքացիները վնասվածքներ չեն ստացել: Ներկայում արագ տեմպերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am