Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լոս Անջելեսում հեռուստամարաթոնով 1,1 միլիոն դոլար է հավաքվել Արցախի համար

Լոս Անջելեսում հեռուստամարաթոնով 1,1 միլիոն դոլար է հավաքվել Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում «Օգնիր Արցախին» (Help Artsakh!) կարգախոսի ներքո անցկացվող հեռուստամարաթոնի միջոցով հավաքվել է 1 միլիոն 102 հազար 357 ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը:

Դրամահավաքը կազմակերպել էր ԱՄՆ արևմտյան ափի «Հայաստան» հիմնադրամը, որի տնօրենների խորհրդի նախագահ Մարիա Մեհրանյանը հավաստիացրել է, որ իրենք շարունակելու են թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ լինել Արցախի կողքին:

«Հաշվի առնելով իրադրությունն Արցախում` հեռուստամարաթոնը կազմակերպվել է պատերազմի զոհերին կարճաժամկետ հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով: Արցախի կարիքները հսկայական են` սկսած անհապաղ բժշկական օգնությունից մինչև վնասված տների և ենթակառուցվածքների վերականգնումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայերին` Արցախին ի սրտե ցուցաբերած աջակցության համար»,- նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am