Միջազգային

Եվրախորհրդարանը ԻՊ-ի կողմից Մերձավոր Արեւելքում կոտորածները ցեղասպանություն է ճանաչել

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը ԻՊ-ի կողմից Մերձավոր Արեւելքում կոտորածները ցեղասպանություն է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում եւ Սիրիայում քրիստոնյաների, եզդիների եւ այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների կոտորածները ցեղասպանություն է ճանաչել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Եվրախորհրդարանի որոշման մեջ ասվում է. «Այսպես կոչված «Իսլամական պետությունը» քրիստոնյաների, եզդիների եւ այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է կատարել»:

Եվրախորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներից պահանջել է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կատարած հանցագործությունների հետաքննության համար աջակցել Միջազգային պատժի դատարան հղած իր դիմումին:

Որոշման մեջ Եվրամիությանը կոչ է արվել կրոնի եւ դավանանքի ազատության համար մշտական ներկայացուցչություն ստեղծել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում