Միջազգային

Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատումը տարեկան 10 մլրդ դոլարի վնաս կհասցնի Թուրքիային

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատումը տարեկան 10 մլրդ դոլարի վնաս կհասցնի Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտը համակարգող «Ռոստուրիզմ» գործակալությունը կասեցրել է համագործակցությունը թուրքական կողմի հետ: Ինչպես հաղորդումէ «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին լրագրողներին հայտնել է գործակալության տնօրեն Օլեգ Սաֆոնովը:

«Ակնհայտ է, որ համագործակցությունը Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտում կասեցվում է»,- նշել է Սաֆոնովը` հավելելով, որ սանկցիաներ են կիրառվելու այն զբոսաշրջային օպերատորների նկատմամբ, որոնք կշարունակեն ուղեգրեր վաճառել դեպի Թուրքիա: Նա նաև խոստացել է, որ այս կանոնները խախտելու դեպքում զբոսաշրջային օպերատորների նկատմամբ տուգանքներ են կիրառվելու:

Սաֆոնովի գնահատմամբ` Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազեցման պայմաններում Թուրքիան կարոց է կրել շուրջ 10 միլիարդ դոլարի վնաս` հաշվի առնելով, որ տարեկան Թուրքիա է այցելում շուրջ 4.4 միլիոն ռուս զբոսաշրջից:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում