Միջազգային

Մոսկվան չեղյալ է հայտարարում Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան չեղյալ է հայտարարում Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան որոշել է չեղյալ հայտարարել դեկտեմբերի կեսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի:

«ՌԴ-ի իշխանությունները որոշում են ընդունել չանցկացնել դեկտեմբերի կեսին Սանկտ Պետերբուրգում նշանակված ռուս-թուրքական գագաթնաժողովը»,- գրում է հրատարակությունը:

Դեկտեմբերի 15-ին պլանավորվում էր Պետերբուրգում անցկացնել ռուս-թուրքական միջպետական հանձնաժողովի նիստը: Դեկտեմբերի 15-ին ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստն անցկացնելու շուրջ երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը, պայմանավորվել էին Անթալիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում