Քաղաքականություն

ՀՀ Նախագահը մինչև հանրաքվեն հանրությանը կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

 ՀՀ Նախագահը մինչև հանրաքվեն հանրությանը կներկայացնի իր  դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների  վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հանրությանը հրապարակային կներկայացնի իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նկատեց, որ լրագրողներին շատ էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու է մինչև հանրաքվեն:

«Ասեմ, որ, այո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը հրապարակային կներկայացնի հանրությանը մինչև դեկտեմբերի 6-ը: Դա կլինի հարցազրույցի կամ հայտարարության ձևով»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում