Գվատեմալայի խորհրդարանը քվեարկել Է երկրի նախագահի դատական անձեռնմխելիությունը վերացնելու օգտին
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայի միապալատ խորհրդարանն քվեարկել Է երկրի գործող նախագահ Օտտո Պերես Մոլինայի դատական անձեռնմխելիությունը չեղարկելու օգտին: Այսպիսով, այժմ պետության ղեկավարին կարող են առաջադրվել քրեական մեղադրանքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի Գլխավոր դատախազությունը եւ Գվատեմալայում անօրինականության դեմ պայքարի միջազգային հանձնաժողովը, որը ֆինանսավորվում Է ՄԱԿ-ի կողմից, կասկածում են, որ հենց նախագահն Է գլխավորել այն ընդրկուն կոռուպցիոն սխեման, որը նրանց հաջողվել Է բացահայտել մաքսային մարմինների գործունեության մեջ: Դրան մասնակցելու կասկածանքով օգոստոսի 21-ին ձերբակալվել Է երկրի նախկին փոխնախագահ Ռոքսանա Բալդետին:
Պերես Մոլինան վերջին օրերին քանիցս հայտարարել Է, որ ոչ մի կերպ կապված չԷ այդ սխեմայի հետ, եւ որ ինքը չի պատրաստվում պաշտոնաթողություն խնդրել:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ընդգրկուն կոռուպցիոն սկանդալի ֆոնին Գվատեմալայի մի քանի նախարարներ հայտարարել են պաշտոնաթող լինելու մասին: Սեպտեմբերի 6-ին երկրում պլանավորված են ընդհանուր ընտրություններ:
Լուսանկարը` REUTERS
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում