Միջազգային

Խաղաղ օվկիանոսում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Խաղաղ օվկիանոսում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղօվկիանոսյան Սոլոմոնյան կղզիների մոտակայքում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է երկրակեղևից 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չկա, սակայն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցունամիների նախազգուշացման կենտրոնը հայտնել է ցունամիի վտանգի մասին:

Սոլոմոնյան կղզիներով է անցնում խաղաղօվկիանոսյան «կրակե շղթա» անվանումն ունեցող հրաբուխների և տեկտոնական խզվածքների գոտին՝ 40 հազար կիլոմետր երկարությամբ: Հենց այս «կրակե շղթայում» է, որ գտնվում են երկրագնդի հրաբուխների զգալի մասը, ինչպես նաև այստեղ են տեղի ունենում Երկիր մոլորակի երկրաշարժների 90 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում