Միջազգային

ԱՄՆ-ի զինվորական երաժիշտները մայիսի 9-ին կմասնակցեն Մինսկի զորահանդեսին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի զինվորական երաժիշտները մայիսի 9-ին կմասնակցեն Մինսկի զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորական երաժիշտները մայիսի 9-ին Մինսկում կմասնակցեն Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարախոսական գլխավոր վարչության տեղեկատվության բաժնի պետ Վլադիմիր Մակարովը:

«Պլանավորվում Է, որ մայիսի 6-ին հանրապետություն կժամանի Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նվագախումբը, շուրջ 40 մարդ»,- ասել Է Մակարովը:

Նրա տվյալներով՝ մայիսի 7-ին ամերիկացի զինծառայողները կմասնակցեն Բրեստի ամրոցում կայանալիք համերգին, իսկ մայիսի 9-ին՝ Մինսկի զորահանդեսին:

Զորահանդեսը մայիսի 9-ին տեղի կունենա Մինսկում: Դրան կմասնակցի ավելի քան 5 հազար զինծառայող եւ շուրջ 250 միավոր մարտական տեխնիկա: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ առաջին անգամ զորահանդեսին կմասնակցի Ռուսաստանի մեծաքանակ տեխնիկա՝ տարածաշրջանային զորախմբի կազմից: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, արդեն Բելառուս են ժամանել 300-ից ավելի ռուս զինծառայողներ եւ շուրջ 30 միավոր ռուսական մարտական տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում