Մշակույթ

Հայտնի են «Աստղային պատերազմների» նոր Էպիզոդների Էկրան բարձրանալու ժամկետները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են «Աստղային պատերազմների» նոր Էպիզոդների Էկրան բարձրանալու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney Pictures ընկերության ղեկավար Բոբ Այգերը ստուդիայի բաժնետերերին հղած ուղերձում հայտնել Է «Աստղային պատերազմների» ութերորդ եւ իններորդ Էպիզոդների Էկրան բարձրանալու ժամանակացույցը: Դրանք Էկրաններին կհայտնվեն համապատասխանաբար 2017 եւ 2019 թվականներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Star Wars Underworld-ին:

«Ցանկանում եմ «Աստղային պատերազմների» մոլի երկրպագուներին հավաստիացնել, որոնք տասը տարի սպասել են նոր ֆիլմին, որ իրենց համբերությունը կհատուցվի: Դեռ ավելին, յոթերորդ Էպիզոդը սոսկ սկիզբն Է: Արդեն հաջորդ տարի մենք առանձին ֆիլմ կթողարկենք դրա հերոսների մասին, իսկ 2017 եւ 2019 թվականներին կհետեւեն այս եռերգության երկրորդ եւ երրորդ՝ եզրափակիչ Էպիզոդները»,- հայտարարել Է Այգերը:

«Աստղային պատերազմների» նոր եռերգությունը մեկնարկում Է 2015 թվականի դեկտեմբերին, երբ վարձույթ դուրս կգա Ջ. Ջ. Աբրամսի «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7 – Ուժի արթնացումը» ֆիլմը: Կինոպատման նոր գործող անձանց նվիրված պաշտոնական սփին-օֆֆի թողարկումը պլանավորված Է 2016 թվականին, իսկ դրա ռեժիսորը կլինի Գարետ Էդվարդսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում