Միջազգային

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պետք Է պահպանեն համագործակցելու հնարավորությունը. Հենրի Քիսինջեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պետք Է պահպանեն համագործակցելու հնարավորությունը. Հենրի Քիսինջեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք Է Ուկրաինայի շուրջը ծագած հակամարտությունից դուրս գան այն կերպ, որ պահպանեն առավել կարեւոր միջազգային հարցերի գծով գործակցելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ամերիկացի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: МНЕНИЕ

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը պետք Է համընկնեն շատ հիմնախնդիրների, մասնավորապես, իսլամական ծայրահեղականության հարցում»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Ուստի, նշել Է նա, Ուկրաինայի շուրջն իրադրությունն անհրաժեշտ Է կարգավորել «այնպես, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում մնա միջազգային հարաբերությունների մասնակից, որտեղ նա պետք Է Էական դեր խաղա»:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի ներկայիս գործողություններն 91-ամյա քաղաքական գործիչը գնահատել Է որպես «այն պետությունների ռազմավարական կողմնորոշմանը մարտահրավեր նետելու» փորձ, «որոնք մի ժամանակ եղել են իր ուղեծրում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում