Քաղաքականություն

Տևական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

2 րոպեի ընթերցում

Տևական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է. ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է շփման գծում կատարված հարձակումներով եւ հերթական անգամ հիշեցնում է, որ տեւական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` դեսպանոթյունում շեշտել են, որ կողմերը պետք է ձեռնամուխ լինեն տեւական խաղաղություն ապահոող բանակցային գործընթացի:

«Մենք խիստ անհանգստացած ենք շփման գծում կատարված հարձակումներով, որոնց հետևանքով եղել են զոհեր: Բռնության կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կողմերի ստանձնած հանձնառության խախտում է և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապակայունացման սպառնալիք է ստեղծում: Տևական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է, և մենք կոչ ենք անում կողմերին ձեռնամուխ լինել տևական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացի: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները կբարձրացնեն իրենց ձայնը՝ ասելու, որ իրենց ունեցած զոհերն ու կրած տառապանքները բավական են ու եկել է խաղաղության ժամանակը»,- պատասխանել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Հունվարի սկզբից հայ-ադբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է: Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներով խախտում է հրադադարի ռեժիմն ու կրակ բացում ոչ միայն հայկական դիրքերի, այլեւ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սահմանին լարվածության արդյունքում հայկական եւ ադրբեջանական կողմերն ունեն զոհեր եւ վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում