Միջազգային

Կոբզոնը երեք բեռնատար ամանորյա նվերներ Է ուղարկել Դոնեցկի երեխաներին

1 րոպեի ընթերցում

 Կոբզոնը երեք բեռնատար ամանորյա նվերներ Է ուղարկել Դոնեցկի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնը 4,5 հազար ամանորյա նվեր Է ուղարկել Դոնեցկի երեխաներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, երեք բեռնատարներ դեկտեմբերի 20-ին ժամանել են Դոնեցկ, եւ ներկայում դրանց բեռնաթափում Է կատարվում:

«Դոնբասի հայրենակցական միություն» հիմնադրամի ներկայացուցիչը, որն ուղեկցել Է այդ բեռը, պատմել Է, որ ծնունդով դոնբասցի Կոբզոնը երեխաներին 4,5 հազար նվեր Է ուղարկել՝ ըստ տարիքային խմբերի: Տուփերից յուրաքանչյուրում խաղալիքներ են ու քաղցրավենիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում