Մարզային

Արարատի մարզում ավելացել են արտակարգ դեպքերը

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում ավելացել են արտակարգ դեպքերը

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի տարածքում այս տարվա ինն ամիսների ընթացքում գրանցվել է 638 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել են 16 եւ մարմնական վնասվածք ստացել 350 մարդ:

Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերն աճել են 110-ով, զոհերի թիվը նվազել է յոթով, իսկ վիրավորների թիվը` 24-ով:

Նախորդ ինն ամիսների ընթացքում գրանցված դեպքերից 300-ը տեխնածին են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 47 տոկոսը: Դրանց հետեւանքով զոհվել է 16 մարդ եւ վիրավորվել 138 մարդ: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են հինգով: Նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում աճել են 57-ով` հասնելով 200-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում` այրվելով չոր խոտ, հնձած ցորենի արտեր եւ անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ: 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել են նաեւ մեկ ցրտահարության եւ մեկ ուժեղ քամու դեպք:

Մարգարյանը նշեց, որ այս տարվա ընթացքում սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը հասել է 228-ի, զոհեր չեն գրանցվել, վիրավորվել են 212 մարդ: Նախորդ տարվա համեմատ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն աճել են 137-ով: Հիշյալ դեպքերից զոհեր չեն եղել, վիրավորների թիվն աճել է 11-ով:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում