Մարզային

Հիմնանորոգվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի Կաբելագործների փողոց տանող աստիճանները

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի Կաբելագործների փողոց տանող աստիճանները

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի՝ Կաբելագործների փողոց տանող աստիճանների հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բազալտ քարից կառուցված աստիճանների որոշ հատվածներ ժամանակի ընթացքում վնասվել, քանդվել էին, որոնց փոխարեն կատարվել են լրացումներ։ Աստիճանների երկայնքով մեկ, մեջտեղում, կառուցվել է երկաթյա բռնաձող, որն աստիճանային ճանապարհը բաժանում է երկու մասի՝ մի մասը իջնողների, մի մասը՝ բարձրացողների համար։ Աստիճանների հիմնանորոգումն արդեն օգնում է Զորավար Անդրանիկ փողոցի բազմաբնակարան շենքի բնակիչներին, որպեսզի նրանք, շրջանցելով նույն փողոցը, ոտքով ու ավելի կարճ ճանապարհով հասնեն քաղաքի կենտրոնական հրապարակի տարածք։ Առկա է նաև լուսավորություն։

Աստիճանների շինաշխատանքներն իրականացրել է «Հազարաշեն» ԱԿ-ն:

Շինարարությունը սկսվել է 2023 թվականից և ավարտին հասցվել մայիսի կեսերին։ Աստիճանների հիմնանորոգման նպատակով Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացվել է 13 միլիոն 955 հազար դրամ:

Խոսրով խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում