Միջազգային

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրաք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրաք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ,հոկտեմբերի 23-ինՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրաքյան Քրդստան: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻԼ-76 մակնիշի ինքնաթիռը ուղևորվել է դեպի Արբիլ՝ տեղափոխելով 40 տոննա բեռ: Նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դրոբիշևսկին նշել է, որ մարդասիրական օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ, 2500 ծածկոցներ, 100 վրաններ, որոնք նախատեսված են 10-ը հոգու համար:

Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ երկու օր առաջ Ռուսաստանը կրկին մարդասիրական օգնություն էր ուղարկել Բաղդադ: Օդանավը տեղափոխել էր 37 տոննա բեռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում