Միջազգային

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սառնության շրջանը երկարատեւ կլինի. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սառնության շրջանը երկարատեւ կլինի. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում սառնության սկսված շրջանը երկարատեւ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսասատանի արտաքին քաղաքականության հարցերին նվիրված բաց դասախոսության ժամանակ:

«Այն կլինի երկարատեւ ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական ճգնաժամը ինչ-որ ժամանակ կտեւի, եւ բոլորն ստիպված կլինեն մտածել ջանքերը կառուցողական հունով, այլ ոչ թե միակողմանի պատժամիջոցների հունով միավորելու մասին»,- նախարարի խոսքը մեջբերել Է ՌԻԱ «Նովոստին»:

«Նաեւ այն պատճառով, որ ահա սա ամերիկացիների կողմից աշխարհում իրենց տեղի ընդհանուր վերագնահատումն Է, նրանց կողմից այն բանի գիտակցման խնդիրը, թե ինչ Է տեղի ունեցել վերջին տասնամյակներում, գիտակցումը, որ բազմակենտրոնությունը, տնտեսական, ֆինանսական հզորության եւ քաղաքական ազդեցության նոր կենտրոնների հետագա ամրապնդման միտումն այլընտրանք չունի, դա ժամանակ կպահանջի: Բայց այդ պրոցեսներն ընթանում են»,- ասել Է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում