Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ կայցելեն տարածաշրջան

1 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ կայցելեն տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) հոկտեմբերի 14-18-ին կլինեն տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հոկտեմբերի 17-ին համանախագահները կլինեն Երեւանում, կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում:

Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մայիսին Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ Օլանդը երկու երկրների նախագահներին հրավիրել էր Փարիզ` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերը: Մինչ փարիզյան հանդիպումը երկու երկրների նախագահները Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, իսկ հետո Նյու Յորքում կայացել է եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում