Մշակույթ

Թուրք ռեժիսորի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը կցուցադրվի Վենետիկյան կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

Թուրք ռեժիսորի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը կցուցադրվի Վենետիկյան կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի ու Բեռլինի միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը կցուցադրվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը կայանալիք Վենետիկյան 71-րդ միջազգային կինոփառատոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, «Խզում» խորագիրը կրող ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները:

Ֆիլմում նկարանահնվել են Ասինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:

Սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Մեկ ժամ երեսունութ րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն լեզվով է, սակայն փառատոնի ընթացքում կցուցադրվի գերմաներեն թարգմանված տարբերակը: «Ես կարծում եմ, որ չարությունը մեր մեջ է լինում ծնվելու պահից սկսած: Ինձ համար հատկապես հետաքրքիր է ուսումնասիրել այն փաստը, որ չարությունն իրականում բարությունից անցման գործընթաց է և որ կա նաև դրա հակառակ երեւույթը: Այս երկու հասկացությունները սերտորեն կապված են միմյանց: Օրինակ` մարմնի ամենագեղեցիկ մասերը կարող են քաղցկեղ ունենալ իրենց ներսում, կամ միևնույն անձը կարող է ընդունակ լինել և ամենագեղեցիկ արարքին, և ամենաբռնի հանցագործությանը», - ասել է ռեժիսորը:

Ֆիլմը նաև ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնին, բայց անձնական պատճառներից ելնելով ռեժիսորը վերջին պահին հրաժարվել է այդ նախաձեռնությունից:

Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Ակինը ծնվել է Գերմաիայի Համբուրգ քաղաքում: Նա բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում