Մխիթարյանի երկու գեղեցիկ գոլերը «Հայդենհեյմ»-ի հետ խաղում
09:49, 22 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում նախապատրաստվում է Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին և անցկացնում ընկերական հանդիպումներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` երկու օր առաջ «Բորուսիա»-ն ստուգողական հանդիպում էր անցկացրել «Հայդենհեյմ»-ի հետ, որում երկու փայլուն գոլի հեղինակ էր դարձել հենց Մխիթարյանը: Հանդիպման գոլերի տեսանյութը միայն այսօր է տարածվել, որն էլ ներկայացնում ենք:
Ի դեպ, խաղն ավարտվել էր դորտմունդցիների 4:3 հաշվով հաղթանակով: Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ կեսի սկզբնամասից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում