Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջարկում է ամենաէժան կենդանական ծագման մթերքը

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջարկում է ամենաէժան կենդանական 
ծագման 
մթերքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտադրվող կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում կավելանան մոտ 7 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը` հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի միտումներ, ինչով էլ պայմանավորված է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն աճը»,- նշեց Աշոտ Հովհաննիսյանը:

Նրա հավաստմամբ` ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը երեք տարի անընդմեջ բարձր դիրք է գրավում նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի աճի ցուցանիշներով: «Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջին կամ երկրորդ հորիզոնականում է գտնվում կենդանական ծագման սննդամթերքի էժանությամբ: 1 կիլիոգրամ տավարի մսի գներով Հայաստանը զիջում է միայն Բելառուսին, իսկ պանրի ամենացածր գները ձևավորված են Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պաշտոնյան` շեշտելով, որ անասնաբուծության ներկայիս միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն ու տևական աճ է գրանցվելու:

Համաձայն գյուղնախարարության կողմից կատարված վերլուծությունների` ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` երկրում արտադրվել է շուրջ 407 հազար տոննա կաթ` կամ նախորդ տարվա համեմատ տոկոսով ավելի, 35 հազար տոննա միս (7 տոկոս աճ), 393 միլիոն հատ ձու (4.5 տոկոս աճ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am