Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները նույնանման են մեկնաբանում որոշ սկզբունքներ, Ադրբեջանը` այլ կերպ

Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները նույնանման են մեկնաբանում որոշ սկզբունքներ, Ադրբեջանը` այլ կերպ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի խաղաղ կարգավորումն օր առաջ լինի, ինչը, սակայն, չի ենթադրում, որ դա պետք է լինի ամեն գնով և ցանկացած պայմաններով: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Նվեր Մնացականյանի հարցին պատասխանելիս ասաց Սերժ Սարգսյանը: «Օրեր առաջ լրացավ հրադադարի քսանամյակը, քսան տարի է` արդեն հարաբերական խաղաղություն է այս տարածաշրջանում, քսան տարի է` բանակցություններ են ընթանում երկու պետությունների միջև, ի վերջո, ինչ արդյունք պետք է ակնկալել այս բանակցություններից» հարցին ի պատասխան` նախագահն ասաց. «Գիտեք, բանակցությունների ամենակոնկրետ արդյունքն արդեն քսան տարի տևող խաղաղությունն է: Այո, վատ խաղաղություն է, խախուտ խաղաղություն է, ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են: Բայց խախուտ խաղաղությունը նախընտրելի է, քան որևէ պատերազմ: Ցանակցած բանակցություններ նախընտրելի են, քան ռազմական գործողությունները: Այո, բանակցությունները դանդաղ են ընթանում և, մեր ցանկություն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց ոչ ամեն գնով և ոչ ցանկացած պայմաններով»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի խորին համոզմամբ, բանկացությունների դանդաղումը, պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում այն սկզբունքները, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից որպես խնդրի լուծման հիմք:

«Մենք և համանախագահները այդ սկզբունքները պատկերացնում ու մեկնաբանում ենք նույն կերպ: Ադրբեջանը այլ բան է հասկանում այդ սկզբունքների տակ: Բնական է, որ բանակցությունների ընթացքում այս տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է  հանդիսանում, և, պատական  չէ, որ, ամեն անգամ, հասնելով ինչ-որ մի փուլի, Ադրբեջանը նոր առաջարկություններով է հանդես գալիս: Որպեսզի  բանակցություններն ընթանան մեզ համար, միջազգային հանրության համար, մեր ժողովրդի համար ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է, որպեսզի հստակեցվի մեկ հանգամանք. մենք նույն կերպ պետք է հասկանանք միջազգային ընդունված սկզբունքները»,-շեշտեց Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Մինսկի խմբի համանախագաներին իրենց գործադրած ջանքների համար:

Նրա խոսքով` խաղաղությունն ու խնդրի լուծումը, առաջին հերթին, պետք են Հայաստանին, այնուհետև ուրիշներին: «Բայց ես կարծում եմ, որ այստեղ ջանքերի ավելացման խնդիր կա այն ուղղությամբ, որի մասին ես ասեցի»,-ավելացրեց նախագահ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am