Միջազգային

Մինչեւ 2020 թվականը Վրաստանի զարգացման ռազմավարությունը դրվելու Է համաժողովրդական քննարկման

1 րոպեի ընթերցում

Մինչեւ 2020 թվականը Վրաստանի զարգացման ռազմավարությունը դրվելու Է համաժողովրդական քննարկման

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման «Վրաստան-2020» ռազմավարությունը կհաստատի համաժողովրդական քննարկումից հետո: Ինչպես ապրիլի 23-ին հաղորդել Է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, այդ որոշումն ընդունվել Է երկրի Տնտեսական խորհրդի՝ ռազմավարության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Տնտեսական խորհրդի նիստին մասնակցել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նիստի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսական աճի նախադրյալները, ինչպես նաեւ Վրաստանի տնտեսության աճին խոչընդոտող գործոնները:

Նիստում ընդգծվել Է, որ երկրում իրականացվող քաղաքականությունը պետք Է հենվի տնտեսական ազատության եւ սափականության իրավունքի պաշտպանության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում