Միջազգային

Նյու Յորքում մեկնարկել Է Tribeca միջազգային կինոփառատոնը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում մեկնարկել Է Tribeca միջազգային կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12 օր հանդիսականները կկարողանան դիտել 89 լիամետրաժ ֆիլմեր, որոնցից 55-ը՝ համաշխարհային պրեմիերաներ են: Կինոստուգատեսը բացել Է Time Is IIImatic վավերագրական ժապավենը: Այն պատմում Է նյույորքցի հռչակավոր ռեպ-կատարող Nas-ի եւ նրա «IIImaticե ալբոմի մասին, որը լույս Է ընծայվել ուղիղ 20 տարի առաջ: Ֆիլմի ցուցադրությունից հետո կայացել Է իր իսկ երաժշտի համերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս տարի փառատոնն անցկացվում Է 13-րդ անգամ: Ես սնահավատ մարդ եմ, այնպես որ մի քիչ վախենում եմ,- կատակել Է Tribeca-ի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն՝ շրջահայացորեն թխկթխկացնելով փայտին:- Մենք ուրախ ենք, որ այս տարիներին փառատոնը դարձել Է Նյու Յորքի մշակութային կյանքի անկապտելի մասը»:

Կինոֆորումում հիմնական ուշադրությունն ըստ ավանդույթի կնվիրվի փոքրբյուջետային ֆիլմերին, որոնք նկարահանվել են անկախ կինեմատոգրաֆիստների կողմից: Սակայն հանդիսականները կարող են նաեւ դիտել ֆիլմեր այնպիսի հայտնի դերասանների մասնակցությամբ, ինչպիսիք են Ռոբին Ուիլյամսը («Բուլվար») եւ Քեթի Հոլմսը («Միսիս Մեդոուզը»):

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցելու համար տարբեր երկրներից ներկայացվել Էր ավելի քան 6 հազար ժապավեն:

Tribeca կինոփառատոնը հիմնվել Է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի եւ պրոդյուսերներ Ջեյն Ռոզենթալի եւ Քրեյգ Հեթքոֆի կողմից: Ամեն տարի միջոցառման հյուր Է դառնում շուրջ 3 միլիոն մարդ: Այն հարյուր միլիոնավոր դոլարներ Է բերում քաղաքին: Այս տարի փառատոնը կտեւի մինչեւ ապրիլի 27-ը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում