Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ճապոնիայի կայսրը եւ կայսրուհին տոնում են զմրուխտե հարսանիքը

Ճապոնիայի կայսրը եւ կայսրուհին տոնում են զմրուխտե հարսանիքը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին տոնում են իրենց ամուսնության 55-րդ տարեդարձը: Չնայած նշանակալից տարեթվին, հրապարակային տոնակատարություններ պլանավորված չեն: Ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, կայսերական զույգն իր զմրուխտե հարսանիքի օրը մտադիր Է հանդիսավոր ընթրիքի շուրջը հանգիստ երեկո անցկացնել մերձավոր հարազատների շրջապատում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:  

Ակիհիտո կայսեր եւ Միտիկո կայսրուհու ամուսնության արարողությունը կայացել Է 1959 թվականի ապրիլի 10-ին: Գահաժառանգ արքայազնը եւ խոշոր ալրաղաց կորպորացիայի ղեկավարի դուստրը ծանոթացել Էին 1957 թվականի ամռանը թենիսի կորտում, եւ ապագա կայսրը, իր խոսքով, ապշել էր Միտիկո Սյոդայի գեղեցկությունից:   

Նա դարձել Է Ճապոնիայի պատմության մեջ առաջին գահաժառանգ արքայազնը, որը որոշել Է իրեն ամուսնական կապերով կապել կայսերական տան հետ արենակցական կապեր չունեցող աղջկա հետ: Ամուսիններն ունեցել են երեք երեխա, որոնց նրանք, ի հեճուկս նախկին ավանդույթների, արքայադուստր Միտիկոյի պնդմամբ՝ դաստիարակել են ինքնուրույն:

2013 թվականի դեկտեմբերին իր 80-ամյա հոբելյանի առթիվ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ակիհիտո կայսրն իր կնոջը համարել Է իր կյանքի ամենամեծ երջանկությունը եւ այն ընկերը, որը կարող Է հասկանալ եւ աջակցել իրեն ամեն րոպե, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am