Միջազգային

Ինքնորոշումների ալիք. Վենետոն հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու համար

2 րոպեի ընթերցում

Ինքնորոշումների ալիք. Վենետոն հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու համար

ՎԵՆԵՏՈ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հյուսիսային` Վենետո մարզում մարտի 16-ին մեկնարկել Իտալիայի կազմից դուրս գալու և Վենետիկի անկախ եւ ինքնիշխանհանրապետություն ստեղծելու հանրաքվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, օնլայն քվեարկությունը կտևի հինգ օր` մարտի 16-21-ը: Այս ժամանակահատվածում ընտրողները պետք է կողմ կամ դեմ քվերակեն «Աջակցո՞ւմ եք Վենետիկի անկախ, ինքնիշխան և ֆեդերատիվ հանրապետության ստեղծմանը» հարցին, ինչպես նաև` արդյոք Վենետիկի Հանրապետությունը պետք է շարունակի մնալ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի կազմում:

Հարցումների համաձայն` բնակչության մոտ 65 տոկոսը աջակցում է անկախությանը: Վենետո տարածաշրջանում են Վենետիկ, Պադուա, Տրեվիսո, Վիչենցա և Վերոնա պատմական քաղաքները, որոնք բոլորը զբոսաշրջային կենտրոններ են: «Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, մեր գիտնականներն աշխատում են Անկախության հռչակագրի կազմման վրա, իսկ տարածաշրջանի մի շարք ձեռնարկություններ մտադրություն են հայտնել հարկերը վճարել տեղական իշխանություններին` Հռոմի փոխարեն»,- Վենետոյի անկախության շարժման խոսնակ Լոդովիկո Պիցատին հայտնել է լրագրողներին:

Իտալիայի Վենետո վարչական շրջանի անկախության հանրաքվեի մասին օրենքն ընդունվել է 2006 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում