Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Հավակնորդների մրցաշար / լրացված/
16:28, 14 Մարտ 2014
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Արոնյանը երկրորդ տուրում ուժերն էր չափում ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովի հետ: 44-րդ քայլին ադրբեջանցին անձնատուր եղավ: Մյուս պարտիաներում Պյոտոր Սվիպլերը հաղթել է Դմիտրի Անդրեյկինին, իսկ Վեսելին Տոպալով-Վիշի Անանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Սերգեյ Կարյակիին:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Տոպալովի հետ:
Լուսանկարները մրցաշարի պաշտոնական կայքի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում