Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Հավակնորդների մրցաշար / լրացված/

Armenpress 16:28, 14 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Արոնյանը երկրորդ տուրում ուժերն էր չափում ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովի հետ: 44-րդ քայլին ադրբեջանցին անձնատուր եղավ: Մյուս պարտիաներում Պյոտոր Սվիպլերը հաղթել է Դմիտրի Անդրեյկինին, իսկ Վեսելին Տոպալով-Վիշի Անանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Սերգեյ Կարյակիին:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Տոպալովի հետ:

Լուսանկարները մրցաշարի պաշտոնական կայքի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am