Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումից Հայաստանը կկարողանա օգտվել հաջորդ տարի. Քարեն Հիլիարդ

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումից Հայաստանը 
կկարողանա օգտվել հաջորդ տարի. Քարեն Հիլիարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2008 թվականից հետո այս տարի առաջին անգամ Հայաստանը համապատասխանում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներին և կարող է դիմել ֆինանսավորում ստանալու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը։ Սակայն, նրա խոսքով՝ այս տարի Հայաստանն արդեն չի կարողանա ֆինանսավորում ստանալ։ «Մրցակցությունն այնքան բարձր է, որ կարծում եմ` Հայաստանը միայն մյուս տարի կկարողանա անդամակցել ծրագրերին։ Հայաստանը պետք է իրականացնի բոլոր բարեփոխումները, որպեսզի կարողանա դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հիլիարդը։

Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը սկսել է բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պայմաններին: Մինչ այդ Հայաստանը չէր կարող «Հազարամյակի մարտահրավներ»-ից որևէ ծրագիր ակնկալել, որովհետև այնտեղ կան չափանիշներ, որոնց Հայաստանը չէր բավարարում: Այդ չափանիշերի մեջ կային ժողովրդավարության հետ կապված գնահատականներ, կոռուպցիայի ինդեքսներ, թափանցիկության և այլ ցուցանիշներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]