Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը 2013 թվականին շուրջ 30 տոննա ժամկետնանց դեղեր է ոչնչացրել

Հայաստանը 2013 թվականին շուրջ 30 տոննա ժամկետնանց դեղեր է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ոչնչացվել են վերջին  երկու  տասնամյակների ընթացքում Հայաստանում կուտակված շուրջ  30  տոննա ժամկետնանց դեղեր: Ոչնչացված դեղերի մեծ մասը բաժին է ընկել  1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստան որպես մարդասիրական  օգնություն ներմուծված դեղերին, որոնք, սակայն, չեն իրացվել, և դրանց պիտանելիության ժամկետն անցել է: Այս մասին դեկտեմբերի 3-ին  հրավիրված ասուլիսում հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարութան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

«Դեղերի ոչնչացման  ֆինանսավորումը իրականացվել է Առողջապահության նախարարության  տնտեսած գումարներով, համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությա կողմից »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Թոփչյանը:

Նրա խոսքով` ոչնչացման ենթակա դեղերը պահպանվել են հատուկ պայմաններում:

«Այսօր մենք լուծել ենք մեր առջև կանգնած խնդիրը,  սակայն դեռևս կա որոշակի քանակությամբ  ժամկետնանց դեղարայք, որը եկող տարի նույնպես կոչնչացվի»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարութան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենը:

Անդրադառնալով կենտրոնի կատարած գործունեությանը` նա նշեց, որ Առողջապահության նախարարի հրամանով դեղերի շրջանառության ոլորտում իրենք պարբերաբար կատարել են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դղերի ներմուծման և մեծածախ գների ուսումնասիրություններ:

Թոփչյանը շեշտեց, որ իրենց գործունեությունը միտված է  դեղի  որակի ապահովմանը:

«Մեր գործառույթներից են դեղերի փորձաքննությունը և արժեվորումը, այսինքն` բոլոր դեղերը, ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն, պետք է անցնեն պարտադիր գրացման գործընթաց»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ եկրների շարքում եզակի պետություններից մեկն է, որտեղ դեղերի ուսումնասիրությունը և փորձաքննությունը ներմուծման պահին իրականացվում է հիմնականում սահմանային գոտում:

Կենտրոնին հաջողվել է տարիների ընթացքում ստեղծել  հզոր համակարգչային բազա, որտեղ կա անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր ներմուծված դեղերի մասին:

Փորձագետը նշեց, որ բարելավվել է նաև դեղերի գրանցման գործընթացքը: Եթե նախկինում յուրաքանչյուր դեղի գրանցման համար պահանջվում էր  180 օր, ապա այժմ ժամկետը կրճատվել է`հասնելով 140–ի:

Վերագրանցվող դեղերի դեպքում, որոնք գրանցվածի համեմատ չունեն բաղադրության կամ  որակային ցուցանիշների փոփոխություններ, գրանցման գործընթացը տևում է 15 օր:

2013 թվականինթացքում  կենտրոնը սահմանային գոտում հայտնաբերել է 3 կեղծ դեղ, որոնք չեն հասցրել շրջանառվել մեր երկրում:

Թոփչյանը, համեմատականներ անցկացնելով, նշեց, որ ի տարբերություն այլ երկրների,  օրինակ`Վրաստանի, Հայաստանում դեղերի որակի ապահովման ոլորտն առավել բարձր  մակարդակի վրա է գտնվում: Բանախոսի հավաստմամբ`Հայաստանում պետության կողմից դեղերի անվճար տրամադրման ուշացումների թիվը գնալով նվազում է:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 1992 թվականին: Մեր երկրում գրանցված է շուրջ 4500 անուն դեղ: Գրանցված դեղերից ամենամեծ պահանջարկը վայելում են 387-ը: Հայաստանում գործում են 17 դեղարտադրող և 50-ից ավելի ներմուծող ընկերություններ: Դեղատնային լիցենզավորված կրպակների թիվը հասնում է 1550-ի, խոշոր դեղատներինը` 55-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]